Հունիսի 25-ից Շվեյցարիայի իշխանությունները կհոգան COVID-19-ն ու դրա հակամարմինների առկայությունը հայտնաբերող թեստերի հետ կապված վճարները: Այս քայլի նպատակը զանգվածային թեստավորման խթանումն է և երկրի բնակիչներին ծախսերից ազատելը։ Այս մասին տեղեկանում ենք Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում տեղադրված հայտարարությունից։ Փաստաթղթում ընդգծվում է, որ վարակակիրների կոնտակտավորների հայտնաբերումը և զանգվածային թեստավորումը վարակի տարածման շղթան կոտրելու կարևոր գործոններից են։ Հավելենք, …

