Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասյօր կառավարության նիստի ժամանակ ասաց, թե նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ: «771 նոր դեպք, կատարվել է 2336 հետազոտություն»,- ասաց նա: Թորոսյանը նշեց, թե իրավիճակը մնում է լարված: «Հոսպիտալիզացիայի առումով ունենք բարվոք վիճակ՝ կիրակի օրվանից սկսած, ժամը 9-ի դրությամբ ունենք 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման հիվանդանոց»,- ասաց …

