Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի արդյունքում այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար: Օրթոֆոտոհատակագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա: Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվարկվել է այրված, մասամբ այրված և …

