Սերժ Սարգսյանն առողջական խնդիրների պատճառով դատարան չէր եկել

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստին ներկայացել են բոլոր ամբաստանյալները, բացառությամբ Սերժ Սարգսյանից։ Պաշտոնաթող նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալի մոտ առողջական խնդիրներ են առկա, որոնք կապված են սուր-շնչառական հիվանդության հետ և ներկայացրեց համապատասխան բժշկական փաստաթուղթ։

Մեղադրողը կարծիք հայտնեց բժշկական փաստաթղթի վերաբերյալ՝ ասելով, որ նշված չէ այնպիսի ախտանիշների մասին, որոնք առանձին կարող են զրկել դատական նիստին ներկայանալու հնարավորությունից․ «Ինձ մոտ հարց է առաջանում, թե ամբաստանյալի առողջական վիճակն ինչպիսին է։ Հիմա այդ բժշկական փաստաթղթից պարզ չէ, թե ամբաստանյալը հնարավորություն ունեցե՞լ է նիստին մասնակցելու, թե՞ չի ունեցել։ Սա շատ էական նշանակություն ունի՝ այս բարձրացված հարցը, ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և խափանման միջոցի հանգամանքին անդրադառնալու առումով։ Այսպես նիստերը ձգձգելով կխախտվի ողջամիտ քննելու ժամկետը»:

Դատարանը Սերժ Սարգսյանի բացակայությունը չհամարեց անհարգելի։ Նախկին պաշտոնյային չներկայանալու կապակցությամբ նիստը կրկին հետաձգվեց, այն նշանակվեց հոկտեմբերի 22-ին։

Հիշեցնենք՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Լիլիթ Շաբոյան