«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իշխանության փոխարեն ներողություն է խնդրում համավարակից մահացածների ընտանիքներից։ Այս մասին այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ Գլխավոր դատախազության միջնորդության քննարկման ժամանակ։ Պատգամավորը նշեց, որ տեղի ունեցածով իշխանությունը փորձում է շեղել հանրային տրամադրությունները։ «Ծառուկյանի հեղինակության չմարսվածության հետևանքն է այս ֆարսը։ Այս իրավիճակը, որ այսօր առավոտից …

