Հայտարարվել է՝ Քոչարյանները 600 միլիոն դոլար են ներդրել «Սիստեմա» ընկերությունում, որը չի հերքվել. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով հրավիրված նախկին և ներկա պաշտոնյաների փոխանցած տեղեկությունները կազմում են 800 էջ: Այս մասին Factor TV-ի  հետ հարցազրույցում նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, թե հանձնաժողովի զեկույցն ինչ ձևաչափով է ներկայացվելու հանրությանը: Այժմ զեկույցը պատրաստվում է ԱԺ նախագահին ներկայացնելու համար:

Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի բացահայտումների վերաբերյալ մանրամասներ չի փոխանցել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ քսանից ավելի դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի անցել, Քոչարյանը սա համարեց անտեղյակություն վերջինիս կողմից:

«Դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը 2016-18 թվականներին, երբ եղել է նախագահ, ինքը չի կարդացել այն վերլուծությունը, որը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Միայն այդ բացատրության պարագայում Սերժ Սարգսյանը կարող է հերքել: Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տվել է այլ թվերի մասին տեղեկություն, որը փաստարկված թվերի հետ չի համապատասխանում: Հանձնաժողովը խոսում է երկու տասնյակից ավելի դիրքերի՝ հակառակորդի տնօրինության տակ գտնվելու մասին: Ես թվաբանություն չեմ ուզում անել, որն այդքան էական չէ, կարևորը դիրքերի քանակն է, մարտավարական նշանակությունը և այդ դիրքերի առկայությունը հակառակորդի մոտ խոսում է, որ ինչ-որ ձևով խախտված է  94 թվականի հրադադարի պայմանները: Այդ դիրքերը շարունակում են հակառակորդի վերահսկողության տակ մնալ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանը իր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել: Ասել էր, թե հայկական կողմը հակառակորդի գործողությունների մասին տեղյակ չի եղել՝ հետախուզության թերացման պատճառով: Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս ակնարկեց հետախուզության բացթողումների մասին. «Սերժ Սարգսյանը մի բան գիտի, որ ասում է: Այդ տեսակետը հերքող և հաստատող հարցեր ենք մենք տվել Սերժ Սարգսյանին և ստացել ենք պատասխաններ: Այդ պատասխանները համդրել ենք այն հրամանների հետ, որոնց միջոցով այդ ժամանակ գործել են: Թերացումներ որտե՞ղ չկան, բայց հետախուզության ոլորտում թերացումները կարող են լինել ճակատագրական: Ես հիմա չեմ ուզում ասել, թե ովքեր են թերացել, դրանք բոլորը տեղ կգտնեն մեր զեկույցի մեջ»:

Ի դեպ, 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը հետախուզության թերացման վերաբերյալ նշել էր, թե տասնյակ փաստաթղթեր ուսումնասիրելով հետախուզության թերացման մասին ոչ մի խոսք չի եղել: Անդրանիկ Քոչարյանն այս հակասական հայտարարությունները հետևյալ կերպ մեկնաբանեց. «Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց նոր-նոր վարչապետ աշխատած ժամանակ, և քննիչ հանձնաժողովը դեռ ձևավորված չէր, բնականաբար, քննիչ հանձնաժողովը նույնպես ուսումնասիրել է հարյուրավոր փաստաթղթեր՝ կապված հետախուզության գործունեության հետ»:

Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով Մարտի 1-ի դատավարությանը, ասաց, որ ընթացքն իրեն չի բավարարում: «Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն իր լիազորություններն ամբողջ ծավալով չի կատարում, որովհետև Քոչարյանի փաստաբանական թիմը մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը տեղեկացված չլինի՝ Մարտի 1-ի էջը փակվա՞ծ է, թե՝ ոչ: Երբ դատավորը գրավի համար պահանջեց չորս միլիոն դոլար, Քոչարյանը շատ հեշտությամբ այն գտավ: Շաբաթ-կիրակի հայտնվեցին մարդիկ և այս հսկայական գումարը վճարեցին: Ավելին, պարզվեց, որ օլիգարխներից զատ նրա համար վճարել է նաև «Սիստեմայի» տնօրենը:  Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում մի այսպիսի միտք ասաց, որ աշխատավարձ ստանում է «Սիստեմա» ընկերությունից, որտեղ տնօրենների խորհրդի անդամ է, ես կարծում եմ, որ խորհրդի անդամ դառնալու համար ընկերությունում ունենում են փայաբաժին: Մեր հասարակությունը պետք է իմանա, թե ինչ փայաբաժնի մասին է խոսքը: Ժամանակին խոսք գնաց «Սիստեմա» ընկերությունում Քոչարյանների կողմից 600 միլիոն դոլար ներդնելու մասին, որն այդպես էլ չհերքվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան