Ադրբեջանական ԶՈՒ-ն դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով»,- նշել է խոսնակը։

