Երաժշտության ու երգի համաշխարհային աստղերը շուտով հանդես կգան առցանց համերգով` աջակցելու համար աշխարհի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարում. գրում է amerikayidzayn.com-ը: «Մեկ աշխարհ. Տանը` միասին» վերտառությամբ շոուին կմասնակցեն ավելի քան 100 երաժիշտներ, որոնք բոլորը հանդես կգան իրենց տներից: Նրանց շարքում են Ռոլինգ Ստոունզը, Բիլի Այլիշը, Լեդի Գագան: Վերջինս այս յուրօրինակ համերգի կազմակերպիչներից է: Ութժամանոց միջոցառումը ղեկավարում …