Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը հետաձգելու որոշումը ՌԴ նախագահի համար հեշտ չէր, բայց պետության ղեկավարի համար մարդկանց առողջությունն առաջնահերթություն է։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը և «Անմահ գնդի» երթը, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, կհետաձգվեն: ՌԴ ղեկավարը հավաստիացրել …