Թաիլանդում պայքարում են ընդդեմ բռնի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած կառավարության

Լուրեր

11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Անտեսելով ոստիկանության հրահանգներն ու սպառնալիքները, Թաիլանդի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, միանալու համար ուսանողների կողմից սկսված ցույցերին, որոնց պահանջը նոր ընտրություններ անցկացնելն է և երկրի միապետության մասին օրենքների փոփոխությունը. գրում է VOA-ն:

Կազմակերպիչները հույս ունեն, որ շաբաթ օրը սկսված ցույցերին կիրակի օրը մասնակիցների թիվը կհասնի հիսուն հազարի: Շաբաթ օրը երեկոյան ցույցերի մասնակիցների թիվը հասել էր քսան հազարի և կա կարծիք, որ գիշերվա ընթացքում շարքերը կխտանան:

Այստեղ են տեղակայվել ոստիկանական ութ հազար թվակազմով ուժեր: Մարդիկ ասում են, որ իրենք եկել են խաղաղությամբ և ժողովրդավարության կոչերով, և կոչ են անում ոստիկանությանը չմիջամտել:

Ցուցարարները մերժել են ցույցը չեղյալ հայտարարելու երկրի վարչապետի կոչը և ներկայացել դիմակներով, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը:

Ցույցի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրել էին դեռևս հուլիս ամսին: Նրանք պահանջում են ցրել խորհրդարանը և անցկացնել նոր ընտրություններ, ընդունել նոր սահմանադրություն և վերջ դնել քաղաքական ճնշումներին:

Նրանք պնդում են, որ վարչապետ Փրայութը, որը որպես բանակի հրամանատար, իշխանության եկավ 2014 թվականին ընտրյալ կառավարությանը տապալելով, անցյալ տարվա համընդհանուր ընտրություններում հաղթող է ճանաչվել անարդարացիորեն, քանի որ նախապես փոփոխության էին ենթարկվել օրենքներն` ի նպաստ ռազմական իշխանության:

Անցած ամիսներին իրականացված ձերբակալությունները և ուսանողների դեմ հարուցված մեղադրանքները չեն կարողացել մարել ժողովրդավարության կրքերն այստեղ: