Անգելը Մերկելը ՄԱԿ-ին միասնության ու փոփոխություններ իրականացնելու կոչ է արել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ հանդես է եկել տեսաուղերձով՝ իր անհանգստությունը հայտնելով կազմակերպությունում թիմային ոգու պակասի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Մերկելի՝ ՄԱԿ-ը հաճախ չի հասցնում իր իդեալների հետևից, քանի որ կազմակերպության առանձին անդամների շահերը կարգավորված համակարգին խանգարում են ինչպես հարկն է աշխատել։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը սխալ է համարել այն մարդկանց դիրքորոշումը, որոնք կարծում են, թե միայնակ կհաջողվի հաղթահարել խնդիրները։

«Մեր հաջողություններն ու անհաջողությունները կիսում են բոլոր անդամ երկրները»,- նշել է նա՝ ընդգծելով, որ համաշխարհային խնդիրները պահանջում են համագործակցություն բոլոր մակարդակներում՝ օրինակ բերելով COVID-19-ի համաճարակը։

Գերմանիայի կանցլերը նաև քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի՝ չափից շատ կիրառումը, երբ խոսքը գնում է հստակ արտահայտված որոշումների մասին, և առանջնահատուկ շեշտել այդ կառույցում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Ըստ Մերկելի՝ ՄԱԿ-ը պետք է զարգանա, որպեսզի կարողանա հաղթահարել 21-րդ դարի մարտահրավերները։