Պաշտպանական կողմը միջնորդելո՞ւ է, որ ես ինչքան օպերատիվ տեղեկություն ունեմ ասեմ, որ հավասարվենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Նախորդ դատական նիստին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր իրենց տրամադրել այս գործով առկա բոլոր նյութերը։

Այսօրվա նիստին շարունակվեց միջնորդության քննությունը, այս դեպքում դրա վերաբերյալ առարկություն ներկայացրեց մեղադրանքի կողմը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում նշեց․ «Պաշտպանության կողմի փաստարկների այն մասի հետ, որտեղ ներկայացվում է պաշտպանության իրավունքի և կողմերի հավասարության կարևորությունը, ամբողջությամբ կարելի է համաձայնել։ Դրանք կան՝ անկախ նրանից, թե ով է դա ներկայացնում։ Կողմերի հավասարությունը նշանակում է, որ չի կարող նրանցից մեկն ունենալ վարույթում իր դիրքորոշումը ներկայացնելու միջոց, որին չտիրապետի մյուս կողմը, չկարողանա արտահայտել իր դիրքորոշումը։ Հավասարությունը փորձում են տարածել սույն վարույթից դուրս, փորձ է արվում տեղեկություններ ունենալ մի քրգործի վերաբերյալ, որը քննվում է այլ մեղադրյալների նկատմամբ, որի քննութան ուղղությունն առանձնահատուկ է, ունի ապացուցման ինքնուրույն առարկա, և սույն գործի հանգուցալուծման վրա չեն ազդում։ Մենք որևէ փաստարկ չենք ներկայացրել, որը չկա քրեական գործում»։

Մեղադրողը նաև նշեց, որ, եթե կօգտագործեն որևէ փաստարկ, որը չի լինի մատչելի պաշտպանության կողմի համար, ապա ի սկզբանե ասում է՝ գործ կունենան անհավասար զենքերով կողմերի հետ. «Մենք մեղադրանքը պաշտպանում ենք այս գործի նյութերով։ Մենք այս ապացույցներով ենք դատարանից ակնկալում կայացնել դատական ակտ, այդ ապացույցները տրված են պաշտպանական կողմին։ Հաջորդիվ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացնելու, որ ես ինչքան օպերատիվ ինֆորմացիա գիտեմ անկեղծանամ դատարանում, որպեսզի հոգով հավասար լինե՞նք։ Ներկայացված միջնոդրությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան