Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «Աթաբանկ» (Atabank) և «Ամրահբանկ» (Amrahbank) ընկերությունները սնանկ են ճանաչվել։ Արդեն սկսվել է համապատասխան գործընթացը: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական բանկը չեղյալ էր հայտարարել նշված բանկերի գործունեության արտոնագրերը: Նշենք, որ Atabank-ն Ադրբեջանի ամենախոշոր առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1993 թվականին, ընդգրկված է Ata Holding-ի կազմում: Ata …