Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է երկխոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ: Այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է երկխոսություն տեղի ունենա հակամարտող կողմերի միջև, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի օրերին: «Այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և …

