Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը չեն կալանավորվի. դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։ ՀՔԾ-ից հավելեցին նաև, որ Նիկոյանին և Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին …

