ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տարբեր համայնքներում ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում՝ քաղաքացիներին կոչ անելով չանհանգստանալ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։

