Էրդողան. «Ղարաբաղի հարցը Կովկասում վերջին 30 տարվա ամենակարևոր ճգնաժամն է»

Լուրեր

05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
Բոլորը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին Կատար այցելելիս հարցազրույց է տվել տեղի անգլալեզու «The Peninsula» թերթին, որտեղ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պատերազմական գործողություններին. գրում է ermenihaber-ը:
Էրդողանը, հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի հողերն օկուպացնելու» մեջ, ասելով, թե իբրև բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի բնակավայրերի վրա:
Իսկ Ադրբեջանին աջակցելու մասով Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ սրանից հետո «մեկ ազգ, 2 պետություն» սկզբունքով աջակցում է ադրբեջանական պետությանն ու ժողովրդին: Մենք մեր բոլոր միջոցներով շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել մեր ադրբեջանցի եղբայրներին»:
Ըստ Թուրքիայի նախագահի դիտարկման՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող պետությունները, միջազգային կառույցները այդ խնդիրը դատապարտել են անլուծելիության: Ուստի նա կարծում է, որ հիմնախնդիրը վերջնական լուծելու համար անհրաժեշտ է կիրառել ՄԱԿ-ի բանաձևերն ու միջազգային իրավունքը:
Ղարաբաղի հարցը Կովկասում վերջին 30 տարվա ամենակարևոր ճգնաժամը համարող Էրդողանը նշել է. «Թյուրք ժողովրդի նկատմամբ ամեն առիթով հարձակողական ու թշնամական դիրքորոշում ցույց տվող Հայաստանը տարածաշջանային խաղաղությոն ու կայունության ամենամեծ խոչընդոտն է»:
Նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից հնչող այն մեղադրանքներին, որոնք փաստում են արցախյան ճակատում ռազմագործողությունների մեջ Թուրքիայի ներքաշված լինելը։ Էրդողանը հրաժարվել է դրանք ընդունել և նշել է, թե իբր Հայաստանը նման քայլերի գնում է ելնելով անճարությունից։