Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ միջազգային կապերը. Գագիկ Ծառուկյան

Լուրեր

05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
Բոլորը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորգ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ.
Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն ինչպես գիտեք դատարանը մերժել է դրանք: Ինչևէ, իմ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ ևս դատարանը չկարողացավ առաջնորդվել օրենքի տառով: Բայց հավատացե՛ք, որ այսօր իմ ազատության հարցն իմ համար այլևս երկրորդական է:
Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: Սրտի մեծ կսկիծով ցավակցում եմ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր քաջորդիների հարազատներին ու ընտանիքներին: Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը:
Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է:
Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը:
Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք և սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը…
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայոց բանակին և զինվորներին…»: