Factor.am-ի տեղեկություններով, Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը: Նա ասաց, որ երկու աշխատակից կա, որոնց մոտ հաստատվել է COVID 19-ը: Կան նաև մեկուսացվածներ, որոնք շփվել են այդ աշխատակիցների հետ: Արմինե Հարությունյանը չցանկացավ հայտնել մեկուսացվածների թիվը՝ առաջարկելով այն ճշտել քաղաքապետարանի առողջապահության վարչությունից: Պոլիկլինիկայում …