COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 40,7 միլիոնը․ թարմ տվյալներ

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

COVID-19-ի համաճարակից ի վեր ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 41․094․659 դեպք: Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 380․514 նոր դեպք, տեղեկանում ենք Worldometer-ից։

Միաժամանակ, այսօրվա դրությամբ COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 1․130․550-ի, ապաքինվել է 30.656.145 մարդ։

5 միլիոնից ավելի վարակակիր ունեցող երկրների առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Հնդկաստանն ու Բրազիլիան։

Վարակակիրների ու կորոնավիրուսից մահացածների թվով առաջատար է մնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ, ընդհանուր առմամբ, բացահայտվել է հիվանդության 8․273․296  դեպք, որոնցից 221․052-ը՝ մահվան ելքով։ ԱՄՆ-ում ավելի քան 3․2 միլիոն մարդ առողջացել է։

Վարակակիրների թվով աշխարհում երկրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է հիվանդության 7․597․063  դեպք, մահացել է 115․197 մարդ, իսկ 6․7 միլիոնն ապաքինվել է։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնող Բրազիլիայում համաճարակի ընթացքում գրանցվել է վարակման 5․273. 954 դեպք, մահացել է 154․837, ապաքինվել՝ 4․5 միլիոն մարդ։

Վերջին տվյալներով, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 68․530 դեպք, մահացությունների թիվը կազմում է 1․121, ապաքինվել է 49․219 մարդ։

Տաթև Ֆռանգյան