Factor.am-ի հարցազրույցն իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ – Տիկի՛ն Կարապետյանց, երեկ Ձեզ Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկել։ Կպատմեք՝ ի՞նչն էր պատճառը, Ձեզ համար պարզ դարձա՞վ։ – Ինձ բացատրեցին, որ ես հավաքի մասնակից եմ և Ոստիկանության օրինական պահանջներին չեմ ենթարկվում։ Այնինչ ես բացատրում էի, որ հավաքի մասնակից չեմ, որովհետև ի սկզբանե գնացել էի հրապարակ՝ բողոքի անհատական ակցիա …

