ԼՂ հակամարտության կողմերն ունեն 2000-ական զոհ․ Վլադիմիր Պուտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր կողմերն ունեն 2000-ական զոհ, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը մոտենում է 5․000-ի։ Այս մասին «Վալդայ» վերլուծական քննարկումների հարթակում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ այս հակամարտությունը Ռուսաստանի համար էլ մեծ ողբերգություն է, քանի որ մեծ թվով մարդիկ են զոհվում։ Պուտինը նշել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը Ռուսաստանի հետ սերտ բարեկամական կապեր ունեն, քանի որ Ռուսաստանում մեծ թվով հայեր ու ադրբեջանցիներ են ապրում։

«Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը»,- հավաստիացրել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է անցյալում՝ ընդդեմ հայ ժողովրդի կոշտ հանցագործություններով։

«Ցավոք, փաստ է, Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել»,- ասել է Պուտինը։

«Մենք չենք կարող մոռանալ հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը։ ԼՂ հակամարտությունը սկսվել է որպես էթնիկ հակամարտություն, և մենք դա չենք կարող հաշվի չառնել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանը զբաղեցնում է այնպիսի դիրքորոշում, որը թույլ կտար հակամարտության երկու կողմերին վստահել Ռուսաստանին։

«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ»,- շարունակել է Պուտինը՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:

Տաթև Ֆռանգյան