Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը «Նովիչոկ» նյութով թունավորումից հետո բուժվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, մի քանի համալսարանի պրոֆեսորների կողմից խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել։ Այս մասին Facebook-ում գրառմամբ տեղեկացրել է ամերիկյան Նյու Ջերսիի Ռաթգերսի համալսարանի պրոֆեսոր, ռուսաստանցի գիտնական Սերգեյ Երոֆեևը, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ես այս մասին հաղորդում եմ՝ նրանց համաձայնությամբ, ովքեր արել են …

