Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի տեխզննման ժամկետներում։ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կառավարությունը կանխատեսում է ռիսկերը: «Օրինակ՝ Երևանում հասարակական տրանսպորտի քանի՞ տոկոսն է դուրս գալու շահագործումից, եթե տեխզննություն անցնեն: Ճիշտ կլինի հրապարակել, թե ինչ թերությունների դեպքում չի …

