Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել վերադարձի երաշխավորմամբ ավանդների չափը։ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 117 կողմ ձայներ: Նախագծով սահմանվում է, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, …

