Զինվորներին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրգործ է հարուցվել. Արկադի Խաչատրյան

Լուրեր

11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է Վերականգնման վարկերի բանկի (KfW) հետ ֆինանսական համաձայնագրերի երկարաձգման հարցը, որով ՀՀ-ն լրացուցիչ վարկային միջոցներ կներգրավի 155 մլն 462 հազար եվրոյի չափով։ Անդրադառնալով համաձայնագրի երկարացմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ ժամանակին այս երեք ծրագրերի գծով վարկային միջոցները չօգտագործելու համար պետությունը լրացուցիչ պետք է վճարի պարտավորավճար՝ 383,656 եվրոյի չափով, դրանք տուգանային վճարներ են։

«Բացի այդ՝ այս վարկերը երկարաձգելու համար նախատեսվում է, որ պետությունը պետք է վճարի երկարաձգման համար հատուցման վճար՝ 3 մլն 440 հազար եվրոյի չափով»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը։

Պատգամավորոն իր ելույթում անդրադարձավ նաև մի դեպքի։

«Երբ որևիցե մի գյուղապետ 100․000 դրամ արժողությամբ աթոռ տանի իրենց տուն, կդատապարտվի կամ քրեական գործ կհարուցվի՝ պաշտոնական դիրքը չարաշահելու և համայնքային գույքը յուրացնելու համար։ Վերջերս Ճամբարակից տեղեկություն ստացանք, որ ռազմական դրության ժամանակ, ցուրտ եղանակի պատճառով վաշտի հրամանատարը հանձնարարել է ցախ բերել, տղաները գնացել են Տավուշի մարզի անտառներ, ամենայն հավանականությամբ՝ ծառ են կտրել, անտառային տնտեսությունը նկատել է, արձանագրել է, հարուցվել է քրեական գործ։ Ցախն առգրավվել է, ըստ տեղեկությունների՝ շուրջ 6 խորանարդ մետր է եղել, և ավտոմեքենաները, ինչի հետևանքով տղաները զրկվել են տաքանալու և տեղաշարժվելու հնարավորությունից։ Ես միանշանակ կողմնակից եմ իրավական պետությանը, բայց եթե մենք կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրեական գործ հարուցել,  ինչպե՞ս հասկանանք, որ Հայաստանում երկրի համար լրացուցիչ ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու, ճիշտ որոշումներ կայացնելու, տեխնիկական ճիշտ լուծումներ գտնելու, մեր անկարողության պատճառով պետության համար առաջանում է շուրջ 3 մլն 800 հազարից ավելի ծախս կատարելու և երկրին լրացուցիչ վնաս հասցնելու իրավիճակ։ Ես բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա, կարծում եմ՝ մտածելու տեղ ունենք»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ ավելի ուշ այս տեղեկությունը հերքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Տավուշի մարզում զինվորների կողմից ծառ կտրելու դեպքի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։