Տավուշում տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ չի հարուցվել. Վլադիմիր Վարդանյանը՝ Արկադի Խաչատրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Տավուշի մարզում զինծառայողների կողմից կտրված ծառերի համար քրեական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Ես րոպեներ առաջ խոսել եմ Քննչական կոմիտեի նախագահի հետ և կարող եմ հստակ ասել հետևյալը․ նյութերն ուսումնասիրվել են և քրեական գործի հարուցումը մերժվել է։ Նման դեպք մենք չունենք։ Հաշվի առնելով համագործակցության մեր լավ ավանդույթները, խնդրում եմ, ցանկացած նման հարցի առկայության պարագայում ապատեղեկատվություններից խուսափելու համար պարզապես դիմեք ինձ, ես փորձեմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են պետաիրավական բլոկին»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարեց, որ օրեր առաջ Ճամբարակում ցուրտ եղանակի պատճառով վաշտի հրամանատարը հանձնարարել է ցախ բերել, զինվորները գնացել են Տավուշի մարզի անտառներ, ամենայն հավանականությամբ ծառ են կտրել, անտառային տնտեսությունը նկատել է, արձանագրել է, ինչի հիման վրա  հարուցվել է քրեական գործ։

Մանրամասները՝ տեսանյութում։