24 Սեպտեմբեր 2020 | 19:00
«Ֆրեզենի» տնօրենը պնդում է՝ հեմոդիալիզի շուկայում մրցակցությունն ի վնաս որակի է, «Դոն Պիպոն» էլ իր քեռին չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող «Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը դիմել է Factor.am-ի խմբագրություն արձագանքելով հեմոդիալիզի պարագաների վաճառքով զբաղվող «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանի հայտարարություններին։ Բալասանյանը հիշեցնենք, մեզ հետ զրույցում նշել էր, որ հեմոդիալիզի սարքերի տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում իր ընկերությունը կարողացել է մի շարք հիվանդանոցներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվել, ինչը նախկինում, իր հավաստմամբ, հնարավոր չէր, և …