Ալիևի քիթը կոտրվել է՝ մեծ կորուստներ ունի․ պատերազմի սկզբում չէր բանակցում, հիմա գնում է բանակցելու․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

-Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Բանակցություններն անցկացվում են փակ ռեժիմով։ Ի՞նչ արդյունք ենք սպասում։

-Մեծ ակնկալիքներ չունեմ այնտեղից, անկեղծ ասած, որովհետև սա առաջին փորձը չէ նմանատիպ հանդիպումների և վերջին հաշվով՝ բոլոր բանակցություններն ու հանդիպումները գնահատվում են իրենց արդյունքներով։ Երեք մեծ վրիպում եղավ՝ դիվանագիտական սայթաքում, ըստ որում՝ ամենաբարձր մակարդակով կազմակերպված լինելու դեպքում՝ երեք նախագահների կողմից։ Ժնևի հանդիպումը, որքան հասկանում եմ՝ Ամերիկայի հանդիպումից հետո էր, բայց ելնելով այն իրավիճակից, որ կա ադրբեջանական և թուրքական տանդեմի գործողություններ դեպի Հայաստան, ես, անկեղծ ասած, մեծ սպասումներ չունեմ։ Ալիևը միշտ է ասում, ես պատրաստ եմ, չնասյած՝ հակառակն էլ է ասում, հիշո՞ւմ եք՝ բանակցություններից առաջ նա ասում էր ինչ բանակցություններ, առանց բանակցությունների էլ կարող էր։

-Միգուցե պատերազմի սկզբնական փուլում Ալիևը համոզվա՞ծ էր հաղթանակի մեջ, ինչը փաստացի չի ստացվել։

-Հիմա իհարկե, կոպիտ ասած՝ քիթը կոտրվել է, և նա գնում է բանակցությունների, որովհետև մեծ կորուստներ ունի, մեծ խնդիրներ ունի։ Ըստ երևույթին, Թուրքիայի հետ էլ հարաբերությունները իր ռազմական առումով այնքան էլ բարձր մակարդակի չեն ընթանում, որովհետև Թուրքիան, որքան ես եմ հասկանում, դժգոհ է, որ չստացվեց այդ բլից-կրիգը։ Նրանք մեծ հավակնություններ ունեին, բայց չստացվեց։ Մահվանը հավասար բան է փորք երկրի դեմ գործել երեք ուժերով և չկարողանալ հաղթանակ տանել։

-Ժնևի հանդիպմանը Հայաստանի օրակարգը կրակի դադարեցումն է և դրա ամրապնդումը վերիֆիկացիոն մեխանիզմներով։ Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմների ներդրումը պետք է ներդաշնակեցվի կարգավորման գործընթացին, և կրակը կդադարի, եթե հայկական զինուժը դուրս գա։ Նման հակադիր տեսակետների առկայությամբ ընդհանուր եզրեր կարո՞ղ են գտնվել։

-Ո՛չ։ Սա սոֆիզմ է՝ ինքն իրեն մերժում է, նա ուզում է այնտեղից դուրս գանք։ Ըստ էության, ասում է․ «Դուք դուրս եկեք, հետո ես կտեսնեմ ինչ կանեմ»։ Բայց ի՞նչ վերիֆիկացիա է լինելու, եթե դուրս գանք։ Եթե այնտեղ հայ չմնա, ինչպես իրենք են ուզում, ի՞նչ վերիֆիկացիայի մասին է խոսքը։ Թուրքական ծրագիր է Լաչինը և Մեղրին կտրելը Հայաստանից, ապա շրջափակել Հայաստանը։ Սա սցենարի առաջին ակտն է, որ փորձում են անել։ Եթե ուշադիր եք եղել նրանց ամբողջ հռետորաբանությանը և ծրագրերին, նա 61 երկիր որոշել է մտցնել իր ապագա թագավորության մեջ, որոնցից առաջին շարքում Ղարաբաղն է և Հայաստանը։ Նրանք կարծում են՝ կկարողանան Ղարաբաղի հարցը լուծել։ Ես կարծում եմ՝ միանգամից չի գնա Հայաստանի դեմ ռազմական գործողությունների, որովհետև Ռուսաստանի բազա կա և բախում կլինի, նա Վրաստանի հարցը արդեն համարում է լուծված։ Սա ամբողջ Կովկասում նրա նստակեցության ծրագիրն է, գալ ու նստել մնալ այստեղ։ Առաջին նպատակը Հայաստանին դուրս մղելն է, հետո՝ Ռուսաստանին դուրս մղելը։ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է։ Եվ այս քանի օր առաջ շատ հատուկ կործանիչ հասցվեց Ռուսաստանը Իդլիբի ուղղությամբ, ես համոզված եմ՝ սա նախազգուշացում է Էրդողանին՝ այստեղ դադարեցնել գործողությունները։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան