Արյան բաղնիքներով է Արցախն անկախություն նվաճել․ այն աճուրդի չի հանվում․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Ժնևում արդեն մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, Ժնև է ժամանել նաև Ադրբեջանի արտգործնախարարը: Բանակցություններն ընթանալու են փակ ռեժիմով: Պարո՛ն Շիրինյան, ի՞նչ ակնկալիք ունեք այս հանդիպումներից:

– Որպես ինքնուրույն գործընթաց՝ անկախ ռազմական գործընթացից, շատ կարևոր է մեզ համար, գործ է, որ պետք է արվի: Քաղաքականությունը ֆլիրտ է, և մենք պարտավոր ենք այդ ֆլիրտի մեջ լինել: Բայց Ժնևի հանդիպումն ունի առավելություն, այսինքն՝ բացառապես ռուսական տիրույթից կամ որևէ մեկ այլ պետության տիրույթից դուրս է, և սա շատ կարևոր է մեզ համար:

– Սա ամերիկյան կողմի նախաձեռնությունն է, բայց համանախագահների մասնակցությամբ:

– Մենք պետք է աշխատենք: Ատեղծված վիճակում պարզ է, որ մեր «խոշոր եղբայրը» ուզում է ամբողջ գործընթացը վերցնել իր ձեռքը, իսկ եթե վերցրեց, Էրդողանի հետ քիթ քթի տված պետք է փորձեն հայկական հարցը փակել՝ ինչպես 1920 թվականին Լենինն ու Աթաթուրքն են լուծել մեր հարցերը…

– Էրդողանը բազմիցս առաջարկել է կարգավորման գործընթացը դուրս բերել Մինսկի խմբի ֆորմատից և տեղափոխել Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ֆորմատ: Ի՞նչ նպատակ է հետապնդում՝ ֆորմատը քառակողմ դարձնելով:

– Դա քառակողմ չի դառնում, Ալիևն ու Էրդողանը որպես մեկ կողմ կլինեն, իսկ Ռուսաստանն ամբողջությամբ մեր կողմից չի լինի, պետք է իր առևտուրն անի, այդ ձևաչափն անընդունելի է մեզ համար և չի կարելի գնալ դրան։ Հիշենք, որ 21թվականին կնքված Մոսկվայի դաշնագիրը գործող է, և այսօր հենց Կարսի հանձնման օրն է, այդ պայմանագիրը կոչվում է «եղբայրության պայմանագիր» և կողմերից ոչ մեկը չի հրաժարվել այդ պայմանագրից։ Դա նշանակում է, որ ինչ մանիպուլյացիաներ էլ լինեն, նրանք գործում են այդ պայմանագրի շրջանակում: Որպեսզի հերթական անգամ չխաբվենք, պետք է հիշենք, որ դա Հայաստանի անդամահատման և նրան զուսպ պահելու պայմանագիր է և գործում է։ Մոսկվայի դաշնագիրը նշանակում է, որ հայկական հարցի վրա երկու գերեզմանաքար կա․ մեկը՝ ռուսական, մեկը՝ թուրքական։ Ռուսաստանի հետ պետք է հստակ խոսել և ասել՝ հերիք է մեր արյան վրա խաղաք:

– Պարո՛ն Շիրինյան, այս օրերին տեսնում ենք նաև Իրանի ակտիվությունը, մասնավորապես՝ Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը, նա առաջ է բերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական տարբերակը։ Իրանի պլանը առաջին փուլում նախատեսում է երկրների կողմից պահպանել սկզբունքները՝ վերջ դնել օկուպացիային, հարգել տարածքային ամբողջականությունը, հարգել ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, հումանիտար իրավունքները և փոքրամասնությունների իրավունքները, թույլ չտալ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա հարձակումները: Ի՞նչ եք հասկանում այս տեքստից:

– Իրանը մտահոգ է տարածաշրջանի կայունությամբ, իրենց համար չափազանց կարևոր է դա: Բայց երբ օկուպացիայի մասին են խոսում, Իրանի մեր բարեկամներին պետք է հիշեցնել, որ 1991 թվականին, երբ Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, օրենքով Արցախը մնացել է ԽՍՀՄ կազմում: Հետևապես՝ նոր Ադրբեջան կոչվածի հետ ոչ մի առնչություն չունի ԼՂԻՄ-ը՝ Արցախը՝ իր անվտանգության գոտիով: Դա նշանակում է, որ օկուպանտ չկա: Երկրորդ՝ բոլորին պետք է ասվի, որ Արցախը հանրաքվեով և ընտրություններով անընդհատ անկախացել է: Արցախի մեր հայրենակիցները Արցախի անկախությունն արյան բաղնիքներով են նվաճել: Արյան բաղնիքներով նվաճված անկախությունը որևէ ձևով աճուրդի չի հանվում։ Իրանն էլ է ուզում, որ համանախագահները դուրս գան կարգավորման ֆորմատից, և նորից քիթ քթի տված մնան Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը դարերով իրար հետ «բազար անելու» և կոնսենսուսի գալու փորձ ու վարպետություն ունեն: Հայաստանը միշտ բաժանվել է տարբեր երկրների միջև: Եվ հիմա մեզ համար գերակա է մնալ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան