Ինչպես է սանիտարական ավիացիան արտակարգ ռեժիմով վիրավորներ տեղափոխում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Վայրկյանների տարբերությամբ շտապօգնության մեքենան և ուղղաթիռն անհրաժեշտ վայրում են՝ վայրկյան կորցնել չի կարելի, վիրավոր զինվորի համար ամեն անցնող րոպեն կարող է կյանք արժենալ։ Պետք է արագ ուղևորվել Հայաստանի մյուս մարզ՝ դեռ 45 րոպե թռիչք է սպասվում, Factor TV-ին պատմում է Armenian Helicopters LLC ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը։

Արամն է կազմակերպում բոլոր թռիչքները, տարածքից ճանապարհում ու դիմավորում բոլոր օդաչուներին։ «Բարի գալուստ» ու «բարի թռիչք» ասելը պարտադիր է։

Մի ուղղաթիռի ուղևորվելուց րոպեներ անց երկնքում կրկին ուղղաթիռի ձայն է լսվում․ այս մեկն արդեն վերադառնում է։ Սա այս ուղղաթիռի՝ այսօրվա երկրորդ վերադարձն էր Երևան։

Օդաչուն՝ 29-ամյա Խաչատուր Մարգարյանը, արդեն 10 տարի է՝ օրվա մեծ մասը երկնքում է անցկացնում։ Նախկինում թռիչքին խանգարում էր եղանակը, հիմա եղանակը լավն է, բայց երկինքն արդեն անվտանգ չէ։ Խաչատուրը թիկունքում այսպես է պայքարում, իսկ եղբոր պատերազմն առաջնագծում է։ Ամեն օր չէ, որ կարողանում է խոսել նրա հետ, այդ մասին խոսել մեզ հետ էլ չուզեց։

Առաջին թռիչքը սեպտեմբերի 27-ին ժամը 8։30-ին են ունեցել։ 100-ից ավելի վիրավորներ տեղափոխելուն ներկա գտնվելով՝ Արամի խնդրանքը մեկն է՝ օգնել զինվորներին ու բժիշկներին և դիմակ կրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան