Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ «Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային …

