Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիերի ու գերիների փոխանակումը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ համաձայնության 9 կետերից մեկն է: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ փոխանակման գործընթացը դեռ չի սկսվել։ Ամատունին նշում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչների հետ կապն անընդհատ է։ Հայկական և ադրբեջանական կողմերը տեղյակ …

