Մոլդովայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ղեկավար Մայա Սանդուն հաղթել է երկրում կիրակի օրը գրանցված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին են վկայում երկրի ԿԸՀ-ի կողմից գիշերը հրապարակված տվյաները, հայտնում է Ինտերֆաքսը։ Ընտրատեղամասերի 98%-ի քվեների հաշվարկից հետո Սանդուն ստացել է ընտրողների ձայների 54% -ը, իսկ նրա մրցակից, երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 46%-ը։ …

