Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակվելու են, չեմ կարծում, որ չեն շարունակվելու։ ԼՂ հիմնահարցի կարգավորման թեմայով քաղաքագետների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Հարցն այն է, թե արդյունավետ դառնալո՞ւ են, թե՞ չեն դառնալու։ Համենայն դեպս՝ արդյունավետություն չեմ տեսնում։ Վերջին հայտարարությունը եղել է, այսպես կոչված, սուբստանտիվ բանակցությունների մասին։ Ի վերջո, դա …

