Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս ձևաչափը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս ձևաչափը՝ նշելով, որ այն այսօր ոչ մի օգտակար որոշում չի կայացնում։ Այս մասին Մակրոնը հայտարարել է Grand Continent-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից մեկն է, որն ունի վետոյի իրավունք։ Ֆրանսիայից զատ՝ նման իրավունք ունեն նաև ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը։

Մակրոնը նաև հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ անկախություն ունենա, այդ թվում ՝ պաշտպանության հարցում։

«Ամերիկացիները կկարողանան եվրոպացիներին դաշնակից ճանաչել միայն այն դեպքում, եթե նրանք լրջորեն վերաբերվեն իրենք իրենց ու անկախ լինեն սեփական պաշտպանական քաղաքականությունում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան ԱՄՆ-ի ու Չինաստանի նման կշարունակի աշխատել սեփական ինքնավարության ուղղությամբ։

Նշենք, որ համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանավեճը նոր չէ։ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես է գալիս Եվրամիության Անվտանգության խորհրդի ստեղծման օգտին՝ «վայր, որտեղ եվրոպացիները կկարողանան համատեղ աշխատանք տանել միջազգային քաղաքականության ու անվտանգության ոլորտում»։

Միևնույն ժամանակ, ըստ Մաասի, Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի ԵՄ Անվտանգության խորհրդի աշխատանքներին նույնիսկ այն բանից հետո, երբ դուրս կգա Եվրամիության կազմից, իսկ ԱՄՆ-ը պետք է դառնա այս մարմնի կարևոր գործընկերը:

Տաթև Ֆռանգյան