Հայաստան է ժամանել խաղաղապահներ և տեխնիկա տեղափոխող ևս 18 ռուսական Իլ-76

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Երևան է ժամանել ռուս խաղաղապահների ու զրահամեքենաների հերթական խմբաքանակը։ Մասնավորապես Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող ևս 18 ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար Հայաստան ուղարկված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հերթական 18 Իլ-76 և 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները տեխնիկայով և 15-րդ խաղաղապահական բրիգադի անձնակազմով վայրէջք են կատարել Երևանի օդանավակայաններում։ Ռուս զինվորականները բեռնաթափել են նյութական միջոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Մեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը Հայաստան են տեղափոխել 58 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, ամենագնաց բեռնատարներ,  ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական ապահովման այլ միջոցներ։

Տաթև Ֆռանգյան