Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է համաշխարհային հանրությանը: Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները: Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է: Մի՛ կուրացրեք ձեզ: Մի՛ փակեք ձեր աչքերը:

