Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը տեղական «Warsaw Institute Review» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբջանական սահմանին վերջին լարվածությանը – Ինչո՞ւ հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կրկին բռնկվեց վերջին օրերին։ – Առկա է բավականին հստակ վկայություն, որ իրավիճակի ամենավերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի հյուսիսային մարզում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության տրամաբանական հետևանքն էր։ Եթե հետևենք Ադրբեջանի նախագահի, պաշտպանության …

