Պատերազմից հետո էլ Ստեփանակերտում հաց գտնելը հեշտ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պատերազմի 44 օրերին ու նաև պատերազմից հետո Ստեփանակերտում հաց գտնելը հեշտ չէ։ Մեր նկարահանող խումբը հաց գտնելու հույսով քաղաքի մի ծայրից մյուսը մի քանի պտույտ արեց։ Քիչ քանակությամբ բաց խանութներում հաց չկար, փռերն էլ չէին աշխատում՝ բացի մեկից։ Այդ փուռը գտանք նաև մենք։

Փռում արդեն 40 օրից ավելի է՝ միայն տղամարդիկ են։ Արմեն Սաղյանն ասում է՝ միայն բատոն են թխում, մատնաքաշի դեպքում խմոր բացել է պետք, իսկ դա արդեն կանացի գործ է։ Գալիս են նաև փռում երբևէ չաշխատած մարդիկ՝ օգնող ձեռքեր են պետք։

Աշխատակիցներից Տիգրան Բաբայանը փռում առաջ էլ է աշխատել, իսկ պատերազմի օրերին մշտական գործին նորն էր ավելացել՝ դիրքեր տղերքին հաց հասցնելը։

Տիգրանն ասում է՝ կանայք վերադառնան, մյուս փռերն էլ կվերաբացվեն։ Իսկ մինչ այդ՝ պետք է աշխատել, որ ստեփանակերտցին ու, առհասարակ, արցախցին հացի խնդիր չունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան