Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անդրադարձել է Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությանը՝ մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի ծառայությունը։ «Չափազանց անհանգստացած եմ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև անկարգություններից, որոնց մասին հայտնի է դարձել 2020 թվականի հուլիսի 24-ին ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում։ Էթնիկ պատկանելության հիմքով ատելություն և …

