ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր

Լուրեր

26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: ՍԱՏՄ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար:

Արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:

Կասեցնելով հայտնաբերված նմուշների իրացումը՝ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում և պարզել, որ տվյալ սննդամթերքի պահման պայմանները, չեն համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին և պահանջներին: Կատարվել է «Տուլչինկա» սպրեդի նմուշառում, որի լաբորատոր փորձաքննությունը փաստում է. սննդամթերքը համապատասխանում է Մաքսային միության 024/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

ՀՀ օրենսդրության պահանջներին չի համապատասխանել, սակայն, նշված խմբաքանակի մակնշումը, ինչի կապակցությամբ տնտեսվարողին տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,- ասված է հաղորդագրության մեջ: