ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարց ուղղեց․ փետրվարին ընդունված ծխախոտի դեմ պայքարի օրենսդրական փաթեթում եղել են հակասություններ ԵՏՄ տեխկանոնակարգերի հետ, արդյո՞ք մինչ այժմ ԵՏՄ-ից որևէ դիրքորոշում, արձագանք ստացել ենք։ «Այո՛, իհարկե, արձագանք կա, որովհետև կառույցի փիլիսոփայությունն է խախտվում և անդամ …