Ալիևը շարունակում է կեղծել պատմությունն ու Արցախի հայկական եկեղեցիները ներկայացնել որպես ալբանական

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձել է Արցախի հայկական մշակութային ժառանգությանն ու եկեղեցիներին՝ շարունակելով խեղաթյուրել ու կեղծել պատմական փաստերն ու դրանք կրկին ներկայացնել որպես ալբանական մշակույթի մաս։

«Քելբաջարի պատմական հուշարձանները մեր մեծ հարստությունն են։ Ե՛վ մզկիթները, և՛ եկեղեցիները մեր պատմական հարստությունն են։ Ամբողջ աշխարհը պիտի իմանա, որ Քելբաջարում գտնվող եկեղեցիները պատկանում են Կովկասյան Ալբանիա հնագույն պետությանը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե հայերը, իբր, «հայացրել են ալբանական եկեղեցիներն ու յուրացրել»։

Բացի այդ, նա քննադատել է արևմտյան շրջանակներին, որոնք Ադրբեջանից պահանջում են պահպանել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ ով ուզում է խառվել մեր գործերին կամ ինչ-որ բանում մեզ մեղադրել, թող սկզբում նայի հայելու մեջ»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կնքած եռակողմ համաձայնությամբ՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության հուշարձանների մի մասը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում, ինչը մեծ վտանգ է առաջանցնում դրանց հետագա գոյության համար։

Այդ տարածքներում արդեն իսկ հաստատվել են մշակութային վանդալիզմի դեպքեր։ Մասնավորապես, ադրբեջանցիները պղծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, լրջորեն վնասվել է նաև քաղաքի Կանաչ Ժամ եկեղեցին՝ գրեթե ամբողջությամբ ավերվել են գմբեթն ու զանգակատունը։

Եռակողմ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո էլ Ադրբեջանի մշակույթի փոխնախար Անար Քամիրովն իր թվիթերյան էջում հրապարակել էր Դադիվանքի լուսանկարները՝ անվանափոխելով հայկական վանական համալիրը, նշելով, թե Խուդավանքը հին Կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից է: Այժմ Դադիվանքը պահպանվում է ռուս խաղաղապահների կողմից։

Արցախում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը բարձրացնում են ոչ միայն հայ, այլև ռուսաստանցի և ֆրանսիացի արվեստագետներն ու մտավորականները, որոնք բաց նամակով էին հանդես եկել։

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս են հայտարարել, որ ԼՂ-ի կրոնական ու մշակութային ժառանգությունը պիտի պահպանվի և այդ հարցում պիտի ներգրավվեն նաև միջազգային կառույցները, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Այս կառույցի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն իր հերթին հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում։

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,- նշվում է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Սակայն դեռևս որևէ հստակություն չկա, թե ինչպես են պահպանվելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական ու մշակութային կոթողները։

Էմմա Չոբանյան