Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի կողմից իր ռազմակայանների վրա ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հնդկաստանի Ջամմու քաղաքում նախօրեին պայթյուններ են որոտացել։ Երկրի կառավարությունը հայտարարել է, որ դա պակիստանյան կողմի հարձակում է Քաշմիրի տարածաշրջանում գտնվող ռազմական օբյեկտների վրա՝ անօդաչու սարքերի և հրթիռների կիրառմամբ։ Սա տեղի է ունեցել միջուկային զենք ունեցող հարևանների միջև բախումների երկրորդ օրը։

Reuters-ի լրագրողը հայտնել է, որ Ջամմուում 2,5 ժամ շարունակ հնչել են ազդանշաններ։ Երկօրյա մարտերի հետևանքով զոհվել է գրեթե չորս տասնյակ մարդ։

«Ջամմուի, Փատհանկոտի և Ուդհամպուրի ռազմակայաններն այսօր Ջամմու և Քաշմիրի միջազգային սահմանի երկայնքով թիրախավորվել են պակիստանյան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով»,- X-ում հրապարակված հաղորդագրությամբ հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ սպառնալիքներն արագորեն չեզոքացվել են։ Զոհերի կամ նյութական կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Հնդկական հեռուստաալիքները նաև ցուցադրել են լուսարձակներ և փայլատակումներ Ռաջաստան նահանգի Ջայսալմեր քաղաքի երկնքում, որը սահմանակից է Պակիստանի հարավային Սինդ նահանգին։

Իսլամաբադը հերքել է Հնդկաստանի Փանջաբ նահանգի Փաթհանկոտի, Քաշմիրի հովտի Սրինագարի և Ջայսալմերի վրա հարձակումը՝ նշելով, որ մեղադրանքները «լիովին անհիմն են, քաղաքական դրդապատճառներով և Պակիստանին զրպարտելուն ուղղված անզգույշ քարոզչական արշավի մաս են կազմում»։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ երկիրը կարձագանքի ցանկացած սրացման՝ «լիակատար վճռականությամբ և Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Հնդկական ռազմական աղբյուրն էլ անանունության պայմանով հայտնել է, որ Պակիստանից Ջամմու շրջանի Սատվարի, Սամբա, Ռանբիր Սինգհ Պուրա և Արնիա քաղաքների վրա արձակված ութ հրթիռները որսացել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Աղբյուրը հավելել է, որ դրանք ավելի լայն հարձակման մաս էին կազմում։

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆն ավելի վաղ հայտարարել էր, որ հետագա հակահարվածներն «ավելի ու ավելի հավանական են», այն բանից հետո, երբ երկու երկրները միմյանց մեղադրել են անօդաչու թռչող սարքերով հարձակումներ իրականացնելու մեջ։

Հիշեցնենք, որ  նախօրեին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել էր, որ Դելին «մտադիր չէ սրել իրավիճակը» Պակիստանի հետ, սակայն ցանկացած ռազմական հարձակում «կարժանանա շատ կոշտ պատասխանի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի