Նիկոլ Փաշինյանն իրո՞ք թուրքից կընդունի անվտանգության երաշխիք․ թող ընտանիքով գնա Հադրութ ապրելու՝ տեսնեմ ինչքա՞ն կդիմանա․ Կարեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

–Այսօր երեկոյան Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման բանաձև։ Նախաձեռնել են 5 քաղաքական խմբերի ղեկավարներ՝ սենատորների թիվը կազմում է խորհրդարանի 85%-ը։ Որքանո՞վ եք հավանական համարում, որ սենատը կճանաչի Արցախի անկախությունը և այդպիսի հորդոր կուղղի նաև կառավարությանը: Գիտենք, որ բանաձևը խորհրդատվական է, և վերջնական խոսքը կառավարությանն է։

-Կարծում եմ, հենց այնպես չի նախաձեռնվել՝ ամբողջական մեծամասնության կողմից, հարցը քննարկման դրվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիան շատ ավելի ակտիվ էր Արցախյան այս երկրորդ պատերազմի ընթացքում և փորձում էր պահել հայկական շահերը: Քանի որ այն խորհրդատվական է, իրավաբանական մեծ հետևանքներ կարող է չունենալ, կընդունեն: Չեմ զարմանա, որ կընդունեն, ամեն ինչը դրան է գնում, միևնույն ժամանակ դա կլինի լավ գործոն հետագայում Ֆրանսիայի համար, թե՛ հակամարտության հետ կապված, թե՛ տարածաշրջանում գործողություններ ծավալելու համար: Չմոռանանք, որ Ֆրանսիան ԵՄ-ն է՝ հաշվի առնելով, թե որքան սերտ են կապերը ԵՄ-ի մեջ և որքանով է կապակցված ամեն ինչ, սա նաև կարելի է դիտարկել որպես ԵՄ առնվազն ֆրանկոֆոն երկրների կարծիք: Ինչ վերաբերում է ավելի մեծ խաղին, պետք է հաշվի առնել,որ ԵՄ դիրքորոշումը շատ ավելի արագ կփոխվի դեկտեմբերից հետո, երբ բրեքզիթն իրականություն կդառնա և Մեծ Բրիտանիայի ձայնը ԵՄ-ում այլևս գործոն չի լինի: Բրիտանիայի մոտեցումները քաղաքականության մեջ շատ ավելի հենված են կորպորատիվ շահերի վրա, այն պարագայում, երբ Ֆրանսիայինը պատմականորեն ոչ այնքան կորպորատիվ են. անգլիական մոդելը շատ ավելի տնտեսական է՝ ի տարբերություն ֆրանսիականի:

-Ֆրանսիան կարող է երբեմն իր շահերին դեմ որոշումներ կայացնել:

-Երբեք իր շահերի դեմ որոշում չի կարող կայացնել, բայց Ֆրանսիայի շահերը ոչ միշտ են կապված մեծ գումարների և նավթի հետ:

-Հետաքրքիր է՝ ինչքանով է հավանական, որ Ֆրանսիայի կառավարությունն այդ բանաձևը կվավերացնի: Գիտենք, որ այնտեղից եղել են պնդումներ, որ ԼՂ կարգավիճակի հարցն այժմ պետք է քննարկվի, ի տարբերություն ՌԴ դիրքորոշման. Պուտինը բացահայտ հայտարարեց, որ դա պետք է թողնել ապագա ղեկավարներին, երբ ժողովուրդները կենցաղային մակարդակով կփորձեն շփվել:

-Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ նույն խաղն է խաղում. փորձում են տարածաշրջանից հանել ցանկացած այլ ազդեցություն, խոսքը եվրոպական և արևմտյան ազդեցության մասին է, և որքանով դա իրենց կհաջողվի, եթե դա իրենց հաջողվի, ապա դա նոր Եղեռն կլինի մեզ համար, որովհետև ոչինչ չի փոխվել, դա կնշանակի, որ նույն Կարսի պայմանագիրն է: Ինձ չի թվում, որ դա չի հաջողվի: Այս պահին կանխատեսել, թե Ֆրանսիայի կառավարությունն ինչ կանի, անիմաստ է, ավելի շուտ դա մեր ցանկությունը կլինի և էմոցիաները: Բայց այն, որ Ֆրանսիայի կառավարությունը, և ի դեմս Ֆրանսիայի՝ նաև արևմտյան ուժերը (երեկ հայտնի դարձավ, որ Թրամփը ընդունել է պարտությունը, և Բայդենը այլևս խնդիրներ չունի, հունվարի 20-ին ԱՄՆ-ը կունենա նոր նախագահ) շատ ավելի հակված են ԵՄ-ի և եվրոպական արժեքների հետ գործողություններ վարելուն. սա կնշանակի, որ տարածաշրջանը պետք է դիմանա մինչև գարուն:

-Պրոցեսը կփորձեն տեղափոխել ԵԱՀԿ Մինկսի ձևաչա՞փ:

-Ոչ թե պրոցեսը տեղափոխել, այլ թույլ չտալ, որ Մինսկի խմբի ձևաչափից այն դուրս գա: Այսինքն մեր, հասարակության, հանրային ուժերի, քաղաքական ուժերի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն նրան, որ պրոցեսը հանկարծ դուրս չգա Մինսկի խմբի ձևաչափից, և այլևս առանց կենտրոնական պաշտոնյաներին տեղեկացնելու որևէ փաստաթուղթ չստորագրվի և հայտարարություն չարվի:

-Պարոն Սարգսյան, ակնհայտ էր, որ այս պատերազմը հանգուցալուծվեց ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունքում, և մյուս համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը դուրս մղվեցին: Այսօր վարչապետ Փաշինյանն ասաց, որ պետք է վերականգնվի բանակցային գործընթացը, և այն հարցերը, որոնք լուծված չեն հայտարարությամբ, բանակցությունների առարկա պետք է դառնան Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում: Ի՞նչ հարցեր կան, արդյո՞ք դա ԼՂ կարգավճակի խնդիրն է միայն:

-Փաշինյանի հայտարարությունն արդեն ուշացած է, դա պետք է աներ հենց այն առավոտյան, երբ ողբալի փաստաթուղթը ստորագրեց: Այս հայտարարությունը նրա վարկանիշը չի վերականգնի, նա փաստացի դուրս է մնում այդ գործընթացներից: Երկու համանախագահներն, իհարկե, ամեն ինչ կանեն, որ վերադարձնեն Մինսկի խմբի ձևաչափ, բայց վերադարձնել Հայաստանը ոչ թե Փաշինյանին:

–Պատերազմում Ադրբեջանն ստացավ ոչ միայն հարակից շրջանները, այլև բուն ԼՂ–ից գյուղեր և քաղաքներ։ Տասնյակ–հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ–ի հարցազրույցում ակնկալիք է հայտնում, որ իրենց տներ կվերադառնան նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած գյուղերի բնակիչները. «Պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ։ Այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը»: Դուք ինչպե՞ս եք սա պատկերացնում։

-Ես նման բան չեմ պատկերացնում: Լո՞ւրջ է խոսում Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը իրականում պատրաստ է ընդունել անվտանգության երաշխիք թուրքի՞ց: Թող իր ընտանիքով գնա Հադրութ ապրելու, տեսնենք ինչքա՞ն կդիմանա: Ինչ անվտանգության երշխիք կա թուրքերի մեջ ապրելով: Ռուս խաղաղապահը քո տանը չի ապրելու, չի կարող քո տունը պահել: Ո՞նց եք պատկերացնում այդտեղ մարդիկ, ասենք, գյուղից գյուղ գնան, գյուղում իրենց երեխաները վազվզեն, գնան գյուղի վերևի աղբյուրը կամ արոտավայրերը: Սա ընդհանրապես տրամաբանությունից դուրս է, ինչպես կարող ես դու քո մարդկանց իրենց ոտով ուղարկել թուրքի բերան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան