Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի, ավելի քան 5 հազար վիրավոր կա։ Այս մասին հայտնել է լիբանանյան L’Orient-Le Jour պարբերականը՝ վկայակոչելով Լիբանանի Առողջապահության նախարարության իր աղբյուրին, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 145 զոհի մասին։ Պայթյունի ալիքը հարյուրավոր շենքեր է ոչնչացրել և վնասել, ավելի քան 300 հազար …

