Պահանջել ենք՝ այց կազմակերպվի Ադրբեջանի բանտեր. դրանով կփրկվի նրանց կյանքը, կպարզենք՝ քանի գերի կա. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես որևէ ձևով չէի շահարկի գերիների հարցը և դա չէի կապի իշխանության փոփոխության հետ: Այլ բան է, որ մեզ լեգիտիմ, չպարտված բանակցող է պետք, որը կկարողանա այդ խնդիրները բարձրաձայնել: Բայց այդ հարցը չի կարելի կապել իշխանափոխության հետ: Կարծում եմ, որ գերիների վերադարձի գործում մեծ դեր ունի ՌԴ-ն, որովհետև ՌԴ-ն է միջնորդել այս փաստաթղթի ստորագրումը և այս պահին ՌԴ-ն է հետևում, թե հայտարարության որ կետը որ պահին իրականացվի՝ ժամկետներին հետևում է ռուսական կողմը: Հետևաբար իմ պահանջն այն է եղել, որ հետևեն նաև գերիների վերադարձին: Այդ պահանջով դիմել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է՝ քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել, գերիների վերադարձ տեղի չի ունենա, իսկ իշխանությունն ասում է՝ քանի դեռ երկրում անկայունություն է, գերիների վերադարձ չի լինի:

«Քանի որ տեղեկություններ կային, որ Ադրբեջանում նախատեսված հաղթական շքերթի ժամանակ մեր տեխնիկայի հետ նախատեսում են քայլեցնել մեր գերիներին, ես ներկայացրել եմ, որ Ժնևյան կոնվենցիայով դա արգելված է: Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիաների կողմ: ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և Կարմիր Խաչի կողմից արդեն որոշակի ուղերձներ գնացել են Ադրբեջան՝ առ այն, որ իրենք իրավունք չունեն նման բան անելու: Այս առումով եմ ես ասում, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հանկարծ տեղի չունենա:

Դիմել ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, պահանջել ենք, որ չպլանավորված այց կազմակերպվի Ադրբեջանի բանտեր, որը հնարավորություն կտա հայտնաբերել հայ գերիներին, դրանով կփրկվի նրանց կյանքը, կպարզենք՝ քանի գերի կա»,-նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: