Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում Միլանը հաղթել է Ֆիորենտինային. փոխանցում է armsport-ը: Ա սերիայի 29 խաղում անընդմեջ ռոսսոներիները գրավել են մրցակցի դարպասը, ինչը յուրօրինակ ռեկորդն է: Նման ցուցանիշ կարմրասևերը գրանցել են 1973 թվականին: Հիշեցնենք, որ Պիոլիի գլխավորած թիմը Ա սերիայի ընթացիկ առաջնության առաջատարն է:

