Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ առաջիկայում տեղեկատվություն կտրամադրեն: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սուր ելույթի ընթացքում տեղից միջամտեց Սասուն Միքայելյանը՝ ասելով՝ «հոպար, կցխեմ», ապա ցանկացավ շշով հարվածել, որը նրա սեղանից հեռացրեց կողքին նստած Անդրանիկ …